Իսլամիստները Թրամփին քարոզչական տեսանյութի հերոս են դարձրել

20:15 • 02.01.16

Սոմալիում գործող «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամները թողարկել են քարոզչական բնույթի տեսանյութ, որի գլխավոր հերոսն ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն է:

 

Ինչպես նշում է meduza.io-ն, տեսանյութում ներառված է Թրամփի այն ելույթից մի հատված, որում թեկնածուն կոչ է անում արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ:

 

Մոնտաժի արդյունքում Թրամփը «կրկնում» է 2011թ. սպանված ահաբեկիչ Անվար ալ-Ավլակիի խոսքերը, ըստ որոնց՝ «Արևմուտքը վերջիվերջո երես է թեքելու իր մուսուլմաններից և որ վերջիններս պետք է կա՛մ պայքարեն, կա՛մ լքեն իրենց տները»։

 

Իսլամիստները Թրամփին քարոզչական տեսանյութի հերոս են դարձրել