2015-ի տեքստերի բաց դատավարություն. գրականագետներ և մեդիագրագետներ
Tert.am-ի այս մեդիանախագիծն ամփոփում է 2015-ի ամենահնչեղ ստեղծագործություններն ու իրադարձությունները: Մենք առանց որևէ միջամտության, բաց ու անկողմնակալ ներկայացնում ենք տարբեր ընտրախավերի դիտարկումները՝ ԳՐՈՂՆԵՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԹԱՏԵՐԱԿԱՆ և ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐ, ԼՐԱԳՐՈՂՆԵՐ, ԱՎԱՆԳԱՐԴԻՍՏՆԵՐ: Տոնական այս օրերին մեր ընթերցողները հրաշալի հնարավորություն ունեն գնալ այս հրապարակումների ակտիվ հղումներով և կարդալ 2015-ի ամենախոսուն գրքերը, մասմեդիայի ամենաազդեցիկ նյութերը , դիտել արդեն գտնված այն ֆիլմերը, որոնք ցնցել են մեր այս նախագծի մասնակից հայտնի դեմքերին: Այսօր 2015-ի տեքստերի քննությամբ հրապարակ են մտնում գրականագետներն ու մեդիագրագետները, իսկ շարքի հաջորդ հանդիպումը՝ հայ աշխարհահռչակների հետ է:
1.2015թ.-ի ամենախոսուն գիրքը
Հովիկ Չարխչյան /գրականագետ/- Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիքի» նոր թարգմանությունը:
Սամվել Մարտիրոսյան / մեդիափորձագետ/ - Ցավոք, այս տարի շատ գիրք կարդալ չի հաջողվել։ Կնշեի Ջոն Լե Կարեի լրտեսական վեպերի շարքը։ Մեկ էլ հավեսով վերընթերցեցի մանկության Ջեյմս Քրյուսի «Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը»:
Լևոն Դռնոյան / բժիշկ-առողջագետ, գրող-հրապարակախոս /- Այն գիրքը, որ Արարչի քմծիծաղն է՝ մարդկությանն ուղղված: Այն գիրքը, որը նաև հաստատում է՝ թարգմանչաց դասը նոր լեզու ու նոր երկիր ստեղծում: Առնվազն՝ մասնակցում է ստեղծմանը: Ումբերտո Էկո՝ «Վարդի անունը»: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:
Արայիկ Մանուկյան / Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության հիմնադիր, տնօրեն/- Թերևս Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի. «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» հրաշալի գիրքը:
Երկու հսկաների ինտելեկտուալ զրույցների շարք՝ տարողունակ, խորը, դեպի մշակութաբանական եզրեր գնացող, մարդկության ու քաղաքակրթությունների զգայուն նյարդերը շոշափող, միտքը փոփոխվող աշխարհի զարկերակի վրա, անցյալի, ներկայի և ապագայի արժեքները միաձուլող, տարանջատող: Զրույցներ, որոնք սկսվում են ու չեն ավարտվում, չես ուզում, որ ավարտվեն: Բացառիկ մի գիրք, լավ հայերենով, ծանր ու թեթև միաժամանակ: Գիրք, որ անընդհատ ուզում ես կարդալ, գնալ դեպի սկիզբը, հասնել վերջին ու նորից գնալ դեպի սկիզբ: Միայն նրանք կարող էին այսպիսի պատկերայնությամբ բնութագրել մեր կյանքի անդադար վերաձևման անտանելի ռիթմը. «Մոտ մեկ դար պահանջվեց, մինչև հավերը սովորեցին փողոցը չանցնել: Կենդանին ի վերջո հարմարվեց երթևեկության նոր պայմաններին: Մենք այդ ժամանակը չունենք»: Այս գրքի մասին երկար կարող եմ խոսել, որովհետև կարդացի, կարդացի ու շարունակում եմ կարդալ: Եվ ամեն Աստծո օր կարդում եմ իմ Ավետարանը՝ Հրանտ Մաթևոսյանի «Ես ես եմ»-ը: Սա օրվա, տարվա, թվականի հետ կապ չունի:
Հարութ Հարությունյան /ՀՌԱՀ հանձնաժողովի անդամ, գրող-հրապարակախոս/ - Այս տարի վերընթերցեցի Մալխասի «Զարթոնք»-ը և կրկին համոզվեցի, որ այս վեպը կարող էր հրաշալի պատմական, ուսուցողական կինոպատում դառնար, բայց նորից մնաց ստվերում: Ինձ համար նաև հաճելի էր հայերեն ընթերցել Միլան Կունդերային, մանավանդ, որ Շուշանիկ Թամրազյանի կողմից նրա «Կեցության անտանելի թեթևությունը», հրաշալի էր թարգմանված:
Վաչագան Սարգսյան /«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր, գրող, հրապարակախոս/- Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»:
Արտակ Բեգլարյան / Արցախի վարչապետի մամուլի քարտուղար/ - Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում», որը երկրորդ անգամ եմ ընթերցել:
Հրանտ Տեր- Աբրահամյան /հրապարակախոս, սյունակագիր/- Երվանդ Տեր-Մինասյանի «Հայ եկեղեցու հարաբերությունները ասորվոց եկեղեցիների հետ»:
Հակոբ Բադալյան /քաղաքական մեկնաբան, սյունակագիր/- Ցավոք, տարվա ընթացքում առավելապես լուրեր ու հոդվածներ եմ կարդացել ու էդ իմաստով 2015-ին շատ գրքեր չեմ կարդացել, որ ամենալավը լիներ դրանց մեջ: Տպավորիչ էր Տիգրան Հայրապետյանի հոդվածների ժողովածուն՝ «Երրորդ աշխարհամարտի մատույցներում»: Մոտ երկու տասնամյակ առաջ գրվածը հատկապես այսօրվա իրադարձությունների լույսի ներքո դարձել է է՛լ ավելի արդիական: Գեղարվեստական գրականությունից կարդացածիցս տպավորել է «Ստամբուլի բիճը»:
Արքմենիկ Նիկողոսյան /գրականագետ, խմբագիր/- Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը: Շատ տպավորիչ գիրք էր: Դեռ լույս էլ չի տեսել, ի դեպ: Շուտով կլինի: Մակեդոնացի հեղինակ է, բնականաբար մեզ անծանոթ, բայց վստահ եմ շատ կսիրեն նրա այս վեպը:
2.2015թ.ի ամենատպավորիչ ֆիլմը
Հովիկ Չարխչյան - Չկարողացա վերհիշել, բայց եղել են մի քանիսը:
Սամվել Մարտիրոսյան - Այս տարի, իմ կարծիքով, ֆիլմերի համար լավագույնը չէր։ Շատ լավ ֆիլմեր հայտնվեցին, բայց դրանց մեծ մասն արդեն եղած ու ավելի լավ ֆիլմերի շարունակություններ էին, որոնց հանդեպ սպասումներս ավելի մեծ էին, քան այն ինչ ստացվեց։ Նույն «Աստեղային պատերազմները» կամ «Վրիժառուների Ալտրոնի շրջանը»․ լավն էին, բայց մեկ քայլ առաջ չէր։ Սակայն սերիալների մեջ հայտնվեցին մի շարք շատ հետաքրքիրները։ Հատկապես կնշեի «Ֆարգոն», «Իրական դետեկտիվը», «Ջեսիկա Ջոնսը»:
Լևոն Դռնոյան - Տարվա մեջ մի շաբաթ, օրը երկու անգամ կինո եմ նայում - « Ոսկե ծիրանը» փառատոնում: «Ձմեռային ասպատակները» թուրքական ֆիլմը: Ռեժիսոր՝Ֆարուք Հաջըհաֆըզօղլու: Ձմեռային Կարսը: Մանուկների պայքարը՝ հանուն կյանքի:
Արայիկ Մանուկյան - Անկասկած, Հարություն Խաչատրյանի նոր «Փակուղի» ֆիլմը, որը դուք դեռ չեք տեսել, որը հանրային մակարդակով գրեթե ոչ ոք չի տեսել և որի պրեմիերան, կարծում եմ, կլինի ամռանը: Ես պատիվ եմ ունեցել լինելու այն քիչ մարդկանցից, որոնք ֆիլմը դիտել են և օրեր շարունակ կռվել եմ այդ ֆիլմի պատճառած զգացողությունների, տրամադրությունների հետ: Ընդհանրապես սիրում եմ Հարություն Խաչատրյանի կինոն, որովհետև այն շատ է մարդու մասին, իսկ արվեստը մարդու մասին է: «Փակուղին» մի կատարյալ անդրադարձ է մարդուն, Հայաստանը թողած մարդուն, երազներն ու իրականությունը շփոթած մարդուն, ապրող, բայց՝ մահացած մարդուն:
Հարութ Հարությունյան- Ֆիլմերի հարցում այս տարին ինձ համար հայկական էր: Տարվա սկզբին արդեն հասցրել էի դիտել Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը , իսկ «Ոսկե Ծիրան» փառատոնին հիացա Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմով:
Վաչագան Սարգսյան- Չի եղել՝ հին ֆիլմեր են:
Արտակ Բեգլարյան- Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ ես հազվադեպ եմ ֆիլմեր դիտում, դիտելիս էլ՝ գլխավորապես փաստավավերագրական: Այս տարի կոնկրետ անուն չի տպավորվել մոտս:
Հրանտ Տեր- Աբրահամյան- Ֆիլմեր չեմ նայում, նենց որ լավագույն սպորտային խաղերը: Ֆուտբոլ՝ Բարսելոնա-Սեվիլյա Եվրոպայի Սուպերգավաթ, Ռեգբի՝ Անգլիայի չեմպիոնատի ֆինալ՝ Սարասենս - Բաթ, Ավստրալիական ֆուտբոլ, ռեգուլյար չեմպիոնատի խաղ՝ Քոլինգվուդ-Նորթ Մելբուրն:
Հակոբ Բադալյան - «Ֆորտ Բլիսս»:
Արքմենիկ Նիկողոսյան- Այնպես չէ, որ հետևում եմ նոր ֆիլմերին, բայց, մեկ է, որ թվականին էլ հարցնեիք՝ այդ թվականին իմ դիտած ամենալավ ֆիլմը «Մենք ենք մեր սարեր» էի ասելու:
3.2015թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը
Հովիկ Չարխչյան- Անկասկած, Բաղրամյան պողոտայում ծավալված դեպքերը:
Սամվել Մարտիրոսյան- Կարծում եմ , ամենակարևորը՝ երկուսն են․ «Իսլամական պետության» վերելքն ու տարածումը և նավթի անկումը:
Լևոն Դռնոյան-Անիի կործանումից հետո մենք հայրենի հողի վրա քաղաք գրեթե չունեցանք: Պետական կարգի ու քաղաքային ավանդույթի կրող համայնք: Մնում էինք գեղջկական ազգ, մեր գեղջուկ ոսկե մշակույթով: Մենք գրեթե չգիտեինք՝ ի՞նչ է քաղաքացին: Դե ի՜նչ, աչքալուսանք տա՞նք. 2015 թվին տեսնում էինք, որ հայ քաղաքացին ծնվում է: Ծնվեց: Քիչ քանակով ու թանկագին: Ապրելու ենք: Հայ գեղջուկի վրայից վերցնենք մեր ապրելու դարավոր հոգսը: Սա դարակազմիկ պահ է:
Արայիկ Մանուկյան- Հայաստանում վաղուց հասարակական-քաղաքական իրադարձություններ, այն էլ՝ նշանակալի, այն էլ՝ ամենանշանակալի, ցավոք, վաղուց չեն լինում կարծում եմ: Կամ էլ կարողացել եմ ինձ այնտեղ տանել, որ դրանցով չտարվեմ: Ես շոուների սիրահար չեմ, շոուներ չեմ սիրում, «փարթիների» չեմ մասնակցում:
Հարութ Հարությունյան- Կարծում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն էին:
Վաչագան Սարգսյան- Չի եղել: Նոր մտածողությամբ քաղաքացիների, հատկապես երիտասարդ, անվախ գործունեությունը:
Արտակ Բեգլարյան - Եթե ողջ հայության համար դիտարկենք, ապա՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իսկ եթե զուտ ներարցախյան իրադարձություններից, ապա՝ խորհրդարանական ընտրությունները:
Հրանտ Տեր- Աբրահամյան- Հասարակական-քաղաքական իրադարձություններն առանց ինձ էլ իմանում եք, ես էլ շաբաթը երկու անգամ գրում եմ դրանց մասին:
Հակոբ Բադալյան -Կարծում եմ մի քանիսն են: Եթե Հայաստանի շրջանակում, ապա բացասական, տագնապալի և ողբերգական իմաստով «նշանակալի»՝ սահմանային լարվածության աճող դինամիկան, Գյումրիում Պերմյակովի ոճրագործությունը: Նշանակալից իրադարձություններ էին նաև «Էլեկտրիկ Երևան» շարժումը, Սահմանադրության փոփոխությունը: Եթե միջազգային առումով, ապա էլի ողբերգական իմաստով նշանակալից էին Փարիզի ահաբեկությունն ու ռուսական քաղաքացիական օդանավի պայթեցումը: Նշանակալից իրադարձություն էին նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը, ռուսական օդանավի հարվածի հետևանքով ռուս-թուրքական լարումը: Եթե կարող ենք իրադարձություն համարել, նաև նավթի էական գնանկումը: Կնշեմ նաև ՖԻՖԱ կոռուպցիոն սկանդալը: Ձևով հասարակական-քաղաքական թե՛ ներքին, թե՛ արտաքին նշանակալից իրադարձություն էր ցեղասպանության 100-րդ տարելիցը, բայց քաղաքական բովանդակությամբ իմ կարծիքով այն չունեցավ բավարար ու համարժեք արդյունավետություն և հանրագումարում ավելի շատ վերածվեց մշակութային իրադարձության:
Արքմենիկ Նիկողոսյան- Միանշանակ՝ «Էլեկտրիկ Երևան»-ը, հատկապես առաջին օրերին: Էներգետիկան շատ ցնցող էր, ու վստահ եմ, որ անկախ արդյունքներից ու սպասելիքների արդարացում-չարդարացումից՝ շատ բան փոխեց մեր հասարակության մեջ:
4.2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը
Հովիկ Չարխչյան- Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածուի հրապարակումը:
Սամվել Մարտիրոսյան- Ինձ թվում է ամենաաղմկահարույցը, բայց ոչ ամենամշակութայինը, Charlie Hebdo-֊ի շուրջ իրադարձություններն ու քննարկումներն են, որոնք խառնեցին իրար մշակութայինը, քաղաքականը ու կրոնականը։
Լևոն Դռնոյան- «Ոսկե Ծիրան» փառատոնը՝ «Ավետյաց երկրի ձգողականություն: Եվրոպական մշակութային մի ազգի անձնագիր»:
Արայիկ Մանուկյան- Կոմիտասի թանգարան ինստիտուտի ծնունդը մեր կյանքում։ Արթուր Շահնազարյանի ջանքերով «Հայկական ազգային երաժշտական գանձարանի» ստեղծումը, որտեղ փրկված Կոմիտասն է իր կատարելությամբ: Նաև «Գաֆեսճյան» կենտրոնի բազմաթիվ ցուցադրություններ և հատկապես՝ իր մշակութաբանական նշանակությամբ Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը»։ Նաև բազմաթիվ ցուցադրություններ ազգային պատկերասրահում: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրաշալի համերգները Հայաստանում և արտերկրում, բազում երևելիների մշակութային այցերը Հայաստան: Իմ սիրելի «Ոսկե Ծիրանը»՝ իր արժեհամակարգով: Գյումրիի «Տիրամայր Հայաստան» երգչախմբի փառահեղ ելույթը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում և ընդհանրապես այդ օրն իր ողջ խորհրդով: Աշխարհի հայ երաժիշտների մեկտեղումը Փարիզյան համերգում: Լուսինե և Հայկ Խաչատրյանների երևութային համերգները այլ երկրներում: Հայկ Մելիքյանը, Տիգրան Համասյանը, Նարեկ Հախնազարյանը և ուրիշներ, որոնց գուցե չեմ մտաբերում այս պահին: Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» կատարումը: Բայց կուզեի, շատ մեծ իրադարձության անուն տալ, որին ոչ մի վայրկյան չէի վարանի մշակութային մեծ իրադարձություն անվանել: Իրադարձություն հասկացությունը բոլորովին այլ հարթության մեջ եմ ընկալում, այն էլ՝ մշակութայինը: Կուզեի մենք անեինք այն, ինչ արեցին էստոնացիները Արվո Պյարտի երաժշտությամբ՝ աշխարհին ընկալելի բեմադրելով «Ադամի կրքերը», որի համաշխարհային պրեմիերան արեց «Արտե»-ն: Մենք դա կարող ենք ու պարտավոր ենք անել:
Հարութ Հարությունյան – Վալերի Լեոնտևը մարտ ամսին սուսիկ-փուսիկ եկավ, հայոց աշխարհի փափկասուն տիկնանց համար երգեց, զարմացավ ու գնաց: Ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն էլ մեծ շուքով նշեց իր 60 ամյակը: Ճիշտ է, վերջինս մշակույթային իրադարձություն չի, բայց կարելի է գրել մշակույթի նախարարության վրա: Ով է՞ ստուգելու….
Վաչագան Սարգսյան- Եթե ասեմ այս կամ այն երգչի, դիրիժորի այցն է Հայաստան՝ նշանակում է առանձնապես բան չասել: Համընդհանուր ընդգրկում ունեցող մշակութային որևէ իրադարձություն եթե լիներ՝ լավ կլիներ: Որպես տրոփյուն՝ «Ոսկե Ծիրանը», թերևս:
Արտակ Բեգլարյան- Վերդիի «Ռեքվիեմ» օպերայի բեմադրությունը Ստեփանակերտում:
Հրանտ Տեր- Աբրահամյան- Մշակութային իրադարձություններից տեղյակ չեմ, բայց այստեղ՝ Աշտարակի «բեսեդկում» խմված ամենալավ օղին եղել է Օհան Սեմիջյանի քաշած ծիրանի օղին, իսկ թիթիզ Երևաններում՝ «Ileach սիգլ մոլթ» վիսկին:
Հակոբ Բադալյան- Կառանձնացնեմ SOAD համերգը ապրիլի 23-ին, Քարդաշյանների այցը Հայաստան, որը ևս համարում եմ մշակութային իրադարձություն, ինչ-որ առումով նույնիսկ հանրային մշակույթի վրա ունեցած հեղափոխական ազդեցությամբ՝ ներառյալ Վեսթի համերգը Կարապի լճում: Կարևոր եմ համարում նաև ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով«100 կյանք» նախաձեռնությունն ու դրա շրջանակում միջազգային «Ավրորա» մրցանակաբաշխության սահմանումը:
Արքմենիկ Նիկողոսյան- Սերժ Թանկյանի համերգը: Գուցե մի փոքր տարօրինակ հնչի, բայց այդ օրը վերջապես տեսա մշակույթի հետ կապված իրական ոգևորություն, ուժ, էներգիա, այդ օրը մի քիչ ուրիշ Հայաստան ու հայություն տեսա՝ հենց մշակութային իմաստով:
5. 2015թ-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը
Հովիկ Չարխչյան-2015թ-ի լրագրողական ամենաազդեցիկ նյութը: - «Մի ցուցանմուշի պատմություն» հոդվածաշարը «Հետք»-ում։
Սամվել Մարտիրոսյան- Իմ կարծիքով, դա դեռ 2014-֊ին ստեղծված, բայց այս տարի թափ առած The Intercept լրատվականի գործունեությունն է, որը քիչ է հայտնի Հայաստանում, բայց շատ հետաքրքիր բացահայտումներ է անում ՝ կապված պետությունների և մեծ կորպորացիաների կողմից քաղաքացիական իրավունքների խախտման վերաբերյալ աշխարհով մեկ։ Նաև նշեմ OCCRP — the Organized Crime and Corruption Reporting Project միջազգային կազմակերպության գործունեությունը, որի հետ Հայաստանից համագործակցում է «Հետքը»․ կազմակերպության շնորհիվ իրականացվել են օֆշորային բազմաթիվ բացահայտումներ ամբողջ աշխարհով մեկ։
Լևոն Դռնոյան- ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցների շարքը՝ մեր հասարակ մարդկանց, մեր մայրերի հետ, ո՞րն առանձնացնեմ: Հերոսի հոգին՝ բառային կազմի կենդանի հյուսվածքով գեղանկարված: Երբ վավերագրության և մեծ գրականության սահմանը ջնջվում է:
Հարութ Հարությունյան- Անպայման Հ1-ի լրատվականի լրագրող Սուսան Բադալյանի «Վերապրածները» շարքը և իհարկե «Հետք» էլեկտրոնային պարբերականի հետաքննությունները, հատկապես «Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի-3»-ի ինֆոգրաֆիկական մասը:
Արտակ Բեգլարյան-2015թ-ի լրագրողական ամենաազդեցիկ նյութը ես համարել էի Վարդ Սիմոնյանի «Բանականության ձայներ Արցախից. «Թուրքը Ղարաբաղը չի թամբի` մի ձին մի թամբ է ունենում» համով-հոտով հոդվածը: Սակայն ավելի ուշ հիշեցի, որ ամենաազդեցիկը, այնուամենայնիվ, Վահագն Հովնանյանի վերջին հարցազրույցն էր,՝ տպագրված tert.am- ում, որի հեղինակը դարձյալ ՎԱՐԴուհի Սիմոնյանն է:
Հրանտ Տեր- Աբրահամյան- Լրագրական նյութեր՝ ցանկացած բան ինչ գրում է Մհեր Արշակյանը ազդեցիկ է։
Արայիկ Մանուկյան- Նյութեր եղել են, անշուշտ, բայց արի էդ թողնենք: Լրագրության մեջ խնդիրներն այնքան շատ են, որ մի քանի ազդեցիկ նյութն անգամ «դարդին դարման» չի:
Հակոբ Բադալյան- Չեմ հանդիպել նյութի, որը կարող եմ որակել «ամենաազդեցիկ»:
Արքմենիկ Նիկողոսյան- Մհեր Արշակյանի հրապարակումները Սիվիլնեթում, գրեթե բոլորը, չնչին բացառություններով:
6. 2015թ-ի ամենասուր հումորը
Հովիկ Չարխչյան- Ֆեյսբուքյան որոշ փայլատակումներ, հատկապես նոր սահմանադրության առնչությամբ:
Սամվել Մարտիրոսյան- Հայաստանյան քաղաքական դաշտից ավելի հումորային բան հիմա մտքովս չի անցնում:
Լևոն Դռնոյան- Ա՛խ, ա՛խ… Ներեցեք անկեղծությանս – եթե «հումորը», նրա «ամենասուրը» մատուցվում է ժարգոնի սինիի վրա, բառերն ու շեշտերը եղծ, կեղծ ծիծաղի մզվածքի մեջ թաթախված, ապա անմիջապես բաժանվում եմ դրանից: Հայկական հեռուստատեսությունների հումորային հաղորդումները արհամարհում եմ՝ ապամշակույթի վերջն են: Բայց էստեղ-էնտեղ, ֆեյսբուքում փայլուն անեկդոտներ լինում են, չեմ մտապահում:
Արայիկ Մանուկյան-Երևի Սեյրան Սարոյանի տրենդային ելույթը՝ «դու կուլտուրական մարդ ես» թեմայով: Շատ եմ սիրում: Բայց դա 15-ին է՞ր, թե՝ 14-ին: Չնայած ի՞նչ տարբերություն, Սեյրանին երբ խոսեցնում են, ելույթը հիթ է դառնում:
Հարութ Հարությունյան- Ամենասուրը լուրջ ասված խոսքն էր՝ «Ես ու Շմայսը քրֆենք, ջայնամ, բա դու ո՞ւր ես քրֆում ...»
Վաչագան Սարգսյան- Հնարավոր չէ առանձնացնել, շատ հարուստ է քաղաքական դաշտը այդ առումով՝ ցմահ մահապատժից մինչև ցկյանս առողջություն:
Արտակ Բեգլարյան-Այն, որ կրտսեր Ալիևը դրոշ կծածանի Արցախում։
Հրանտ Տեր- Աբրահամյան- Ես կասեի ամենասև՝ Սերժ Սարգսյանը որոշել է Սահմանադրություն փոխել՝ երկրի անվտանգությանն եղած մարտահրավերների պատճառով:
Հակոբ Բադալյան- 2015թ-ի ամենասուր հումորը Փետրվարյան ներքաղաքական հանգուցալուծումները։
Արքմենիկ Նիկողոսյան- Գուցե այդ պահերին շատ սուր ու ցավագին էինք ընկալում նրա ասածները, բայց այնուամենայնիվ, իմ կարծիքով՝ 2015-ի ամենասուր հումորները կապված են Վովա Գասպարյանի՝ Բաղրամյան պողոտայում հնչեցրած արտահայտությունների հետ: Հիմա օրերի հեռվից, որ նայում եմ, էն տպավորությունն ունեմ, որ ոստիկանապետն էլ էր դրանք հումորով ասում, ավելի ճիշտ՝ մտածված հումորների առիթ էր տալիս:
7.Ձմեռ պապի, ախր… / շարունակել տեքստը/
Հովիկ Չարխչյան- … ախր որտե՞ղ ես քեզ կորցրեցի:
Սամվել Մարտիրոսյան- …. ախր ու՞ր էիր էս մի տարի կորած:
Լևոն Դռնոյան- ...ախր էսպես չի լինի: Հա՛, առանց ժողովրդավարության ճանապարհ չիք: Բայց ընտրածդ՝ մարդ լինի թե կուսակցություն՝ ամենաազնիվ ձևով ընտրված, պիտի մշակութային ու գիտական բովանդակություն ունենա: Ինչքա՞ն ասենք ժողովրդավարությունը ձև է, միջոց է, գործիքակազմ է և ընդամենը համակարգ է, որը կյանք կառնի՝ եթե լցվի ՄՇԱԿՈՒՅԹՈՎ: Լավաշ թխելուց սկսած մինչև երկրի բարձրագույն կառավարչություն: Ձմեռ պապի, մի բան արա, որ «մշակութակենտրոն պետություն» բառակապակցությունը ընդունվի Հայաստանում: Սրա ստեղծմանն էլ տիրություն արա…
Արայիկ Մանուկյան-Արի Ձմեռ պապիին չսպանենք, թող իր գործով զբաղվի: Որ «ախր»-ն ասենք, էդ «ախր»-ի տակից դուրս չի գալու, դիմացը Նոր տարի է: Մեր «ախր»-ը Ձմեռ պապիին չի, որ պիտի ասենք…
Հարութ Հարությունյան- ….. ախր գալիս էս, որ ի՞նչ անես…
Վաչագան Սարգսյան- Ձմեռ Պապի, քեզ միշտ ասում են բե՛ր, բե՛ր: Ես ասում եմ՝ տա՛ր, տա՛ր, հոգիներս կերան:
Արտակ Բեգլարյան- … ախր, դու ինչու՞ չկաս:
Հրանտ Տեր- Աբրահամյան- Ձմեռ պապից ուզում եմ, որ ֆիդայի տղուս լավ մոսին հրացան նվիրի:
Հակոբ Բադալյան- …ախր… դու ձմեռ պապին ես, և վերջ:
Արքմենիկ Նիկողոսյան- …ախր գոնե այս տարի էդ նվեր-մվերների ծախսերը քո վրա վերցրու:
Գրի առավ ՎԱՐԴուհի Սիմոնյանը
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Ժամանց 10:43 • 21/11 6,2 մլն դոլար. Sotheby's-ի աճուրդում վաճառվել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը Այն աստղաբաշխական գնով ձեռք է բերել կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը, որը պատրաստվում է ուտել թանկարժեք բանանը: Ի սկզբանե կանխատեսվել էր, որ ինստալյացիան կվաճառվի 1-1,5 մլն դոլար, սակայն ի վերջո այն վաճառվել է 6,240,000 մլն-ով:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
08:22 • 22.11.24 Հայտնի է Լա լիգայի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը
-
21:56 • 21.11.24 Մեսսին կմասնակցի «Բարսելոնայի» 125-ամյակին նվիրված տոնակատարությանը
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել