Ադրբեջանում ազատ են արձակել Նարդավանում ձերբակալված 57 անձանց

21:14 • 06.01.16

Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել նոյեմբերին Նարդավան գյուղում օրինապահ մարմինների աշխատակիցների հետ բախումներից հետո վարչական կալանքի տակ հայտնված 57 անձանց:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` հղում անելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը, 14 մարդ շարունակում է մնալ կալանքի տակ: Ակնկալվում է, որ նրանք ազատ կարձակվեն մինչև հունվարի 15-ը:

Ձերբակալվածներից շատերի նկատմամբ 15-30 օրով վարչական կալանք էին սահմանել օրինապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու համար:


 

Ադրբեջանում ազատ են արձակել Նարդավանում ձերբակալված 57 անձանց