«Գազպրոմի» հավաքարարի Dior պայուսակի գողության փաստով քրեական գործ է հարուցվել (լուսանկար)

15:58 • 12.01.16

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մոսկվայի շրջանային վարչության քննիչները քրեական գործ են հարուցել «Գազպրոմ» նավթագազային ընկերության հավաքարարներից մեկի թանկարժեք, բրենդային պայուսակի գողության փաստի առնչությամբ: 

 

Ինչպես նշում է LifeNews-ը, 300.000 ռուբլի արժողությամբ, կոկորդիլոսի կաշվից կարված Dior պայուսակը գողացվել է հավաքարարի ջիփից, որը կայանված է եղել «Ռումյանցևո» բիզնես կենտրոնի տարածքում:

 

Նշվում է, որ գողությունը կատարվել է ընդամենը 3 րոպեի ընթացքում: Քառասունչորսամյա հավաքարարը պատմել է, որ պայուսակից զատ գողացել են նաև կոկորդիլոսի կաշվից կարված դրամապանակը, բանկային քարտերն ու փաստաթղթերը։
 

«Գազպրոմի» հավաքարարի Dior պայուսակի գողության փաստով քրեական գործ է հարուցվել (լուսանկար)