Հայտնի են World Press Photo-ի մրցանակակիրները, նրանց թվում հայ կա (լուսանկար)
World Press Photo ֆոտոլրագրողների միջազգային մրցույթում «Տարվա լուսանկար» անվանակարգում մրցանակի է արժանացել ավստրալացի Ուորեն Ռիչարդսոնը։ Նրան մրցանակ են հանձնել «Նոր կյանքի հույս» լուսանկարի համար, որտեղ պատկերված են փախստականներ, որոնք երեխային փոխանցում են փշալարերի միջով։
Լուսանկարն արվել է 2015 թվականի օգոստոսի 28-ին՝ Հունգարիա-Սերբիա սահմանին։
2016 թվականի մրցույթի ժյուրիի նախագահը եղել է AFP գործակալության ֆոտոխմբագիր Ֆրենսիս Կոնը։
Հաղթող լուսանկարներն ընտրվել են 128 տարբեր երկրներում 5.775 լուսանկարիչների կողմից արված 82.951 լուսանկարներից:
«Ժամանակակից խնդիրներ» անվանակարգում երկրորդ տեղի մրցանակին է արժանացել հայազգի Ադրիան Օհանեսյանը (Adriane Ohanesian)՝ Սուդանում արված իր լուսանկարի համար:











