Ուկրաինայում արգելել են Գրիգորի Լեպսի մասնակցությամբ ֆիլմերը

13:07 • 26.02.16

Կինոյի հարցերով Ուկրաինայի պետական գործակալությունն արգելել է ցուցադրել ռուսական արտադրության ևս 8 ֆիլմ` դերասան Յուրի Գալցևի և երաժիշտ Գրիգորի Լեպսի մասնակցությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Այսօր չեղարկվել են դերասան Յուրի Գալցևի և երաժիշտ Գրիգորի Լեպսի մասնակցությամբ ֆիլմերի վարձութային հավաստագրերը և պետական գրանցումը»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Արգելքի տակ են հայտնվել «Ռիելթոր», «Կոտրված լապտերների փողոցները-12», «Հիտլեր կապուտ», «Ասք Ֆեդոտ Ստրելեցի մասին» և այլ ֆիլմեր:

 

Ընդհանուր «Ուկրաինայի տեղեկատվական տարածության պաշտպանության շրջանակում» արդեն արգելվել է 431 ֆիլմ և սերիալ։

Ուկրաինայում արգելել են Գրիգորի Լեպսի մասնակցությամբ ֆիլմերը