5000-ամյա եգիպտական զգեստը ճանաչվել է ամենահինը աշխարհում

20:30 • 29.02.16

Այժմ աշխարհի ամենահին զգեստ է համարվում հին եգիպտական գործված վերնահագուստը, հայտնում է Xinhua լրատվականը:

Նոր հետազոտությամբ պարզվել է, որ եգիպտական Թարխան գերեզմանատանը հայտնաբերված զգեստը ձևված ու ստեղծված ամենահին հագուստն է: Տարիքը գնահատվում է 5,100 - 5,400 տարի։

Ենթադրվում է, որ հագուստը պատկանել է բարձր դասի պատկանող եգիպտուհու:


5000-ամյա եգիպտական զգեստը ճանաչվել է ամենահինը աշխարհում