«Օսկար-2016». Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ ամենազվարճալի մեմերը` մի ֆոտոշարքով
Ժամեր առաջ Լոս Անջելեսի Dolby Theatre-ի դահլիճում ավարտվեց տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը` «Օսկար-2016»-ը, որը վերջապես տվեց ամիսներ շարունակ շահարկվող գլխավոր հարցի պատասխանը` կստանա՞ արդյոք Լեոնարդո Դի Կապրիոն բաղձալի մրցանակը, թե՞ այս տարի էլ ձեռնունայն կլքի միջոցառումը:
Սակայն իրականացավ միլիոնավոր երկրպագուների երազանքն ու Դի Կապրիոն դարձավ «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը։ «Լավագույն դերասան» անվանակարգում տարած հաղթանակից հետո վիրտուալ տիրույթը ողողվեց բազմաթիվ բավական լավ մտածված ու զվարճալի թեմատիկ մեմերով:
Ստորև tatler.ru-ն ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները.




















