«Oսկար-2016»-ի ժամանակ հարգել են Քըրք Քրքորյանի հիշատակը
Լոս Անջելեսի Dolby Theatre-ի դահլիճում կայացել է հեղինակավոր «Օսկար» մրցանաբաշխությունը, որն անցկացվել է 88-րդ անգամ։
Հեղինակավոր միջոցառման կազմակերպիչները, չխախտելով ավանդույթը, դիտարժան ֆոտոշարքով հարգել են անցած տարում կյանքից հեռացած բոլոր հայտնիներին, ովքեր իրենց ավանդն են ներդրել ամերիկյան կինոարվեստի զարգացման գործում։
Նրանց թվում է եղել նաև հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը, ով եղել է լեգենդար MGM կինոստուդիայի խոշոր բաժնետերերից մեկը։










