Միքելանջելոյի Դավիթը թանկարժեք մաքրման է ենթարկվել
Վերածննդի դարաշրջանի իտալացի վարպետ Միքելանջելոյի Դավթի աշխարհահռչակ արձանը թանկարժեք մաքրման է ենթարկվել:
France24-ը հայտնում է, որ Դավթի մաքրումը արժեցել է կես միլիոն եվրո: Ֆինանսավորումը կատարել է ամերիկյան կազմակերպություններից մեկը, որը զբաղվում է Վերածննդի շրջանի գլուխգործոցների պահպանությամբ:
Փորձագետների խումը 24 ժամ ժամանակ է տրամադրել հսկայական արձանը փոշեզերծելու համար: Սովորաբար Դավթի 5-մետրանոց արձանը Ֆլորենցիայում մաքրում են ամեն երկու ամիսը մեկ:











