Վին Դիզելը նոր ֆիլմում կսիրահետի «Միսս Կոլումբիային»

17:59 • 01.03.16

«Միսս Կոլումբիա» տիտղոսակիր Արիադնա Գուտերեսը, ով վերջերս կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի ժամանակ սխալմամբ հաղթող էր հայտարարվել` հայտնվելով բավական տհաճ իրավիճակում, պատրաստվում է դերասանական գործով զբաղվել:

Ինչպես հայտնում է tmz.com կայքը, բարեկազմ գեղեցկուհին պայմանագիր է կնքել, որի շրջանակներում նկարահանվելու է հանրահայտ դերասան Վին Դիզելի մասնակցությամբ xXx: The Return of Xander Cage ֆիլմում:

Կինոնկարում Դիզելի հերոսը սիրահարվում է Գուտերեսի մարմնավորած կերպարին: Նշվում է, որ չքնաղ կոլումբիացու համար սա առաջին դերն է կինոյում:


 

Վին Դիզելը նոր ֆիլմում կսիրահետի «Միսս Կոլումբիային»