Rolling Stones խումբը խոշորագույն համերգով հանդես կգա Կուբայում
Rolling Stones անգլիական ռոք խումբը համերգով հանդես կգա Հավանայում, որը կդառնա Կուբայի մայրաքաղաքում տեղի ունեցած խոշորագույն ելույթը 1959-ի հեղափոխությունից ի վեր:
BBC-ի փոխանցմամբ` համերգը կկայանա Ciudad Deportiva մարզադաշտում մարտի 25-ին: Մուտքն ազատ է լինելու:
Ներկայում երաժիշտները համերգային շրջագայությամբ գտնվում են Լատինական Ամերիկայում, որը պետք է ավարտվեր մարտի 17-ին Մեխիկոյի համերգով: Ավելի ուշ Կուբայի համերգն ավելացվել է ծրագրում:










