ԱՄՆ-ում մահացել է օսկարակիր դերասան Ջորջ Քենեդին
ԱՄՆ-ում 91 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Ջորջ Քենեդին, ով հայտնի է, մասնավորապես, «Մերկ ատրճանակ» ֆիլմաշարից, հայտնում է BBC-ն:
Նրա թոռան խոսքով՝ դերասանը մահացել է կիրակի առավոտյան, սակայն մինչ այս պահն ընտանիքը չի ցանկացել հայտնել այդ մասին:
Կյանքի վերջին տարին Քենեդին անցկացրել է հոսփիսում, քանի որ նրա առողջությունը կտրուկ վատացել է կնոջ մահից հետո:
Ջորջ Քենեդին ծնվել է 1925-ին: Նրա կարիերան կինոյում սկսվել է 1960-ին` «Սպարտակ» ֆիլմում ոչ մեծ դերով: Հետագայում նա խաղացել է ավելի քան 150 դեր տարբեր ֆիլմերում և սերիալներում:
1968-ին Քենեդին «Օսկար» մրցանակի է արժանացել «Հրաշալի Լյուկ» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են «Շարադը», «Օդանավակայանը» և «Մերկ ատրճանակ» կատակերգության 2 մասերը:










