Վատիկանում հավանություն են տվել այս տարվա օսկարակիր ֆիլմին

08:49 • 01.03.16

Վատիկանի թերթը դրական արձագանքներ է հրապարակել «Ուշադրության կենտրոնում» ֆիլմի վերաբերյալ, որն արժանացել է այս տարվա «Օսկար» մրցանակին։

 

Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա, թե ինչպես է Boston Globe թերթը բացահայտում մանկապղծության դեպքերը քաղաքային արքեպիսկոպոսարանում, գրում է Лента-ն:

 

«Ֆիլմը թշնամական զգացմունքներ չի ծնում Եկեղեցու հանդեպ: Այժմ պարզ է, որ Եկեղեցում չափազանց շատերն են անհանգստացած ինստիտուտի իմիջով, այլ ոչ թե կատարվածի ծանրությամբ»,- վստահ է հոդվածի հեղինակ Օսերվատորե Ռոմանոն:

 

Ֆիլմի սյուժեն «հավատացյալների խոր ցավն է առաջացնում, ովքեր հակառակվում են այդ սարսափելի իրականության բացահայտմանը», նշել է պարբերականի թղթակից Լուսետա Սկարաֆիյան:

 

Վատիկանի պաշտոնական տպագիր մարմնում ընդգծվում է, որ ֆիլմը «տալիս է խիզախություն` քննարկելու այն գործերը, որոնք պետք է քննարկվեն՝ առանց որևէ տատանման»:

 

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար» մրցանակաբաշխությունը, որտեղ Թոմ Մաքքարտիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմն արժանացել է մրցանակների «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:

Վատիկանում հավանություն են տվել այս տարվա օսկարակիր ֆիլմին