Երգչուհի Ադելն այցելել է իր 12-ամյա ծանր հիվանդ երկրպագուին

15:15 • 02.03.16

Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը Բելֆաստում գտնվելու ժամանակ այցելել է իր 12-ամյա երկրպագուհուն` Ռեբեկա Գիբնիին, ով ծանր հիվանդ է:

 

Ինչպես նշում է bbc.com-ը, երեխան ունի մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա ու նաև կույր է։ Անցած տարի բժիշկները կանխատեսել եին, որ Ռեբեկային մնացել է ապրելու 6 ամիս: Սակայն աղջնակը պայքարում է  իր կյանքի համար։

 

Երեխայի մայրը` Թրեյսին, պատմել է, որ իր աղջիկն Ադելի երգերը լսելիս միշտ ժպտում է ու փորձում նրա հետ երգել:

 

«Երբ ինչ-որ մեկը միացնում է Ադելի երգը, Ռեբեկայի տրամադրությունն անմիջապես բարձրանում է»,-պատմել է կինը։ Ի դեպ, նա սոցմեդիայի տիրույթում արշավ է կազմակերպել` ցանկանալով գրավել Ադելի ուշադրությունն ու խնդրել է նրան այցելության գալ իր դստերը:

 

Վերջիվերջո, մոր ջանքերն արդյունք են տվել, ու Ադելը, տեղեկանալով Ռեբեկայի ծանր վիճակի մասին, այցելել է նրան:

 

«Ադելն ինձ ասաց, որ ես աշխարհի լավագույն մայրիկն եմ»,- հպարտությամբ պատմել է Թրեյսին:
 

Երգչուհի Ադելն այցելել է իր 12-ամյա ծանր հիվանդ երկրպագուին