Կարավաջոյի` երկար ժամանակ կորած համարվող կտավը հանվել է ցուցադրության
Իտալական նկարչության լավագույն ներկայացուցիչներից մեկի` Կարավաջոյի Maria Maddalena in estasi կտավը, որը երկար տարիներ կորած էր համարվում, ցուցադրության է հանվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, կտավը, որում պատկերված է Մարիամ Մագդաղենացին, հայտնաբերվել է 2014թ.` մասնավոր հավաքածուում: 1606թ. նկարված կտավը նախկինում ներկայացվում էր միայն այլ նկարիչների կողմից ստեղծված կրկնօրինակներով:
Պարբերականը մանրամասնում է, որ Տոկիոյի Արևմտյան արվեստի ազգային թանգարանում բացված ցուցահանդեսի շրջանակում ներկայացված է Կարավաջոյի աշխատանքներից 11 օրինակ։










