Եվրախորհրդարանում բացվել է «Ցեղասպանություն ցեղասպանությունից հետո» ցուցահանդեսը

19:41 • 02.03.16

Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի շենքում, մարտի 1-ին հարյուրավոր հյուրերի ներկայությամբ տեղի է ունեցել «Ցեղասպանություն ցեղասպանությունից հետո» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, գրում է asbarez.com-ը:

 

Բացմանը ներկա են եղել Եվրախորհրդարանի անդամները, ինչպես նաև Բելգիայում հայկական համայնքի ներկայացուցիչները։ Ցուցահանդեսը կազմակերպել են Հայկական ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնն ու Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան։

 

Ցուցահանդեսին ներկայացված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո հայկական եկեղեցիների և կրոնական հուշարձանների 32 լուսանկար: Լուսանկարները ցույց են տալիս հայկական հուշարձանների, մշակույթի և ժառանգության համակարգված ոչնչացումը:

 

Եվրոպական խորհրդարանի ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 4-ը: Այնուհետև տարվա ընթացքում այն կանցկացվի տարբեր եվրոպական երկրներում։

Եվրախորհրդարանում բացվել է «Ցեղասպանություն ցեղասպանությունից հետո» ցուցահանդեսը