Հայտնի է՝ ով է մարմնավորելու երիտասարդ Բարաք Օբամային
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուսանողական տարիների մասին պատմող «Բարրի» ֆիլմում գլխավոր դերը վստահվել է երիտասարդ դերասան Դևոն Թերելին, ինչի մասին հայտնում է variety.com-ը:
Ֆիլմի ռեժիսոր Վիկրամ Գանդին պատմել է, որ նկարահանումները մեկնարկելու են մարտի վերջին: Սցենարի հեղինակն Ադամ Մանսբախն է, իսկ պրոդյուսերության աշխատանքը ստանձնել են Black Bear Pictures և Cinetic Media ընկերությունները:
Հայտնի է, որ Թերելի խաղընկերուհին է լինելու Անյա Թեյլոր Ջոյը:











