Ռայմոնդ Պաուլսը 81 տարեկանում ցանկանում է փոխել անունը

20:25 • 02.03.16

Լատվիացի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը կյանքի 81-րդ տարում որոշել է փոխել անունն ու դառնալ Օյարս։
 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նրա խոսքով՝ Լատվիայի իշխող էլիտայի կազմում չափազանց շատ են Ռայմոնդ անունները, ինչը վնասում է նրա հեղինակությանը։
 

2016 թվականին Ռայմոնդ Պաուլսը նշել է ծննդյան 80-րդ տարեդարձը։
 

«Ես երկու անուն ունեմ՝ Ռայմոնդ և Օյարս։ Ծնողներս վիճել են, սակայն խորհրդային ժամանակներում թույլ չեն տվել երկու անուն ունենալ և մնացել է Ռայմոնդը։ Այժմ ցանկանում եմ անունս Օյար դարձնել։ Իշխանական շրջանակներում չափազանց շատ են Ռայմոնդները՝ նախագահը, Պաշտպանության նախարարը, այլ մարդիկ։Ամեն օր այդ անունն ինչ-որ տեղ հնչում է։ Կցանկանայի այն փոխել Օյարսի»,-ասել է Պաուլսը՝ չնայած վստահ չէ, որ դա կստացվի։

Ռայմոնդ Պաուլսը 81 տարեկանում ցանկանում է փոխել անունը