Մեթյու ՄքՔոնախին և Իդրիս Էլբան միասին կնկարահանվեն նոր ֆիլմում

12:53 • 02.03.16

Հոլիվուդյան դերասաններ Մեթյու ՄքՔոնախին ու Իդրիս Էլբան պատրաստվում են միասին նկարահանվել հայտնի գրող Սթիվեն Քինգի «Մութ աշտարակը» (The Dark Tower) վեպի ադապտացված տարբերակում:


Ինչպես հայտնում է The Guardian-ը, գրողն իր թվիթերյան միկրոբլոգում պաշտոնապես հաստատել է  ամիսներ շարունակ շրջանառվող լուրն ու հավելել, որ տվյալ դերասանները կնկարահանվեն գլխավոր դերերում:

 

Նշվում է, որ ՄքՔոնախին կմարմնավորի Ուոլթեր Փադիքին (սևազգեստ մարդուն), իսկ Էլբան`Ռոլանդ հրաձիգին: Իսկ ֆիլմի ռեժիսորի աշխատանքը ստանձնել է Նիկոլայ Արսելը:


 

Մեթյու ՄքՔոնախին և Իդրիս Էլբան միասին կնկարահանվեն նոր ֆիլմում