Վան Գոգի մասին նոր ֆիլմը կլինի առաջին «կտավային անիմացիան»
Վան Գոգի մասին նոր վավերագրական ֆիլմը կլինի աշխարհում առաջին ամբողջապես «կտավների» անիմացիան, հայտնում է The Huffington Post-ը: Անիմացիան, բնականաբար, կիրականացվի, Վան Գոգի կտավների ոճով:
«Սերը և Վինսենթը» (Loving Vincent) վերնագրով մուլտֆիլմը կպատմի նկարչի բուռն կյանքի և առեղծվածային մահվան մասին: Ֆիլմի կերպարներն ու պատկերները վերցված են Վան Գոգի կտավներից՝ աստղային երկինք, ձյունածածկ դաշտեր, աբսենթ խմողներ, փոստատար և այլն:
Աղբյուրը հիշեցնում է, որ իր վերջին նամակներից մեկում ինքը՝ Վան Գոգը գրել էր. «Ճշմարտությունն այն է, որ մենք չենք կարող արտահայտվել որևէ այլ կերպ, քան մեր կտավներով»: Նկարչի խոսքերը ֆիլմի ստեղծողները կիրականացնեն գրեթե բառացի:
Ֆիլմի ռեժիսորներն են լեհ նկարչուհի Դորոտա Կոբիելան և ռեժիսոր Հյու Ուելչմանը:










