Հայտնի է դարձել՝ ով կներկայացնի Ֆրանսիան «Եվրատեսիլ-2016»-ին
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթին Ֆրանսիան կներկայացնի իսրայելցի երգիչ Ամիր Հադադը:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նման որոշում է կայացրել France 2 հեռուստաալիքի ղեկավարությունը, որը պատասխանատու է այս մրցույթի մասնակիցների ընտրության համար:
Նշվում է, որ հունիսից ի վեր հեռուստաալիքը լսել է 280 հայտ-երգեր, այդ թվում՝ հայտնի երգիչներից, սակայն ընտրությունը կանգ է առել Հադադի J'ai cherch" («Ես փնտրում էի») երգի վրա: Ալիքից հայտնում են, թե երգը շատ գեղեցիկ է, «իսկական հիթ»:
61-րդ «Եվրատեսիլը» կանցկացվի մայիսին Ստոկհոլմում:










