Համացանցում է հայտնվել նոր` «Դորիին որոնելիս» մուլտֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

09:57 • 03.03.16

Համացանցում է հայտնվել նոր` «Դորիին որոնելիս» մուլտիպլիկացիոն ֆիլմի թրեյլերը, որը 2003-ին թողարկված «Նեմոյին որոնելիս» մուլտֆիլմի շարունակությունն է, հայտնում է Корреспондент-ը:

 

Մուլտֆիլմի արտադրությամբ զբաղվում է Pixar ստուդիան, որն այժմ պատկանում է Disney ընկերությանը: Ֆիլմի ռեժիսորներն են Էնդրյու Սթենթոնը և Էնգուս ՄքԼեյնը:

 

Հոլովակում կարելի է տեսնել հանդիսատեսին արդեն հայտնի կապույտ Դորի ձկնիկի արկածները, որը հիշողության կորուստ ունի։

 

Տեսանյութում երևում են նաև նախորդ մուլտֆիլմի հերոսները` ծաղրածու ձկնիկ Մարլինը և նրա որդին` Նեմոն, ինչպես նաև նոր կերպարներ:
 

Համացանցում է հայտնվել նոր` «Դորիին որոնելիս» մուլտֆիլմի թրեյլերը (տեսանյութ)