Զոի Սալդանան քննադատվել է երգչուհի Նինա Սիմոնի դերի համար (տեսանյութ)

12:02 • 03.03.16

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Զոի Սալդանան նկարահանվել է 20-րդ դարի լավագույն ջազ երգչուհիներից մեկի` Նինա Սիմոնի մասին կենսագրական ֆիլմում` մարմնավորելով գլխավոր հերոսուհուն:



Ինչպես նշում է The Guardian-ը, ֆիլմի առաջին թրեյլերի հրապարակումից հետո Սալդանան հայտնվել է քննադատությունների թիրախում։ Շատերը գտնում են, որ Սալդանան արտաքնապես ընդհանրապես չի սազում այս դերին։ Բացի այդ, քննադատները գտնում են, որ դերասանուհու քաղաքական հայացքները չեն համընկնում հայտնի ակտիվիստ Սիմոնի քաղաքական հայացքների հետ:


Երգչուհու դուստրը` Քելի Սիմոնը, նշել է, որ իրեն ևս չի գոհացրել Սալդանայի ընտրությունը` մանրամասնելով, որ դերասանուհին ու իր մայրը միանգամայն տարբեր կերպարներ են։


«Ես կցանկանայի, որ Սալդանայի փոխարեն մորս մարմնավորեր Քիմբերլի Էլիսը կամ Վիոլա Դևիսը: Ես վստահ եմ, որ նրանք դա հրաշալի կանեին: Իսկ Զոի Սալդանային ես որպես դերասանուհի շատ եմ հավանում, սակայն իմ մոր դերում ամենևին էլ չեմ տեսնում»,- հարցազրույցներից մեկում ասել է դուստրը:



Հայտնի է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա ապրիլին:
 

 

Զոի Սալդանան քննադատվել է երգչուհի Նինա Սիմոնի դերի համար (տեսանյութ)