Չինական սերիալներում արգելել են սեքսը,կախարդներին և միասեռականներին

22:13 • 04.03.16

Չինական հեռուստասերիալներում արգելել են սեքսը, թմրանյութերը, կախարդներին և միասեռականներին:

 

Այս մասին  տեղեկացնում է South China Morning Post-ը` վկայակոչելով պետակության կողմից հաստատված «հեռուստատեսային դրամաների արտադրության  սկզբունքների մասին կանոնակարգը»:


Արգելքի տակ են հայտնվել նաև  քրեական շոուն, որը բացահայտում է ոստիկանական մարտավարությունը: Բացի այդ, չինական հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել պատանիների համար  «բարոյապես վնասակար» բովանդակություն, օրինակ` ծխելու, ալկոհոլ չարաշահելու կամ ծեծկռտուքի  տեսարաններ:
  

Չինական սերիալներում արգելել են սեքսը,կախարդներին և միասեռականներին