Ջորջ Քլունին Թրամփին «մարդատյաց ֆաշիստ» է անվանել
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին բրիտանական The Guardian պարբերականին տված հարցազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի, թերևս, ամենաէքսցենտրիկ մասնակցին` Դոնալդ Թրամփին:
«Նա ֆաշիստ է, քսենոֆոբ (մարդատյաց) ֆաշիստ: Մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու նրա միտքն ուղղակի հիմարություն է»,-մեջբերում է variety.com-ը դերասանի խոսքերը:
Խոսելով նախագահական մրցապայքարի իր ֆավորիտների մասին` Քլունին նշել է, որ աջակցում է Հիլարի Քլինթոնին ու Բեռնի Սանդերսին:
«Սանդերսն իրոք դուրս շատ է գալիս: Նա խոսում է նախագահի թեկնածուների կողմից նախկինում չքննարկված թեմայի` ԱՄՆ-ում հարուստների ու աղքատների միջև օրեցօր մեծացող անդունդի մասին»,-ասել է Քլունին:










