ԱՄՆ-ում խզված հարաբերություններին նվիրված թանգարան կբացվի

14:29 • 04.03.16

ԱՄՆ-ում բաժանումներին և կոտրված սրտերին նվիրված թանգարան կբացվի։ Այդ մասին հայտնում է upi.com կայքը:

 

Խոսքը շարժական ցուցահանդեսի մասին է, որը հայտնի է նաև որպես «Բաժանումների թանգարան»։

 

Դրա տեղակայման առաջին վայրը կլինի Խորվաթիայի Զագրեբ քաղաքը: Երկրորդը կդառնա ամերիկյան Լոս Անջելեսը։

 

Նոր թանգարանը պետք է բացվի 2016 թվականի մայիսին: Ցուցահանդեսային համալիրի ղեկավարությունը խնդրում է նախկին սիրահարներին երկու անգամ մտածել հուշանվերները դեն նետելուց առաջ, քանի որ դրանք կարելի է հանձնել թանգարանին։

 

Թանգարանը նաև առաջարկում է տրվող առարկաներն ուղեկցել մեկնաբանություններով և խոստանում ապահովել նվիրողների անանունությունը:

 

ԱՄՆ-ում խզված հարաբերություններին նվիրված թանգարան կբացվի