Շեքսպիրի տուն-թանգարանը կբացվի հանրության համար (լուսանկարներ)
Շնորհիվ պեղումների հայտնի է դարձել` ինչպիսին է եղել Շեքսպիրի տունը նրա հայրենի Էյվոնի Ստրատֆորդ քաղաքում, որը քանդվել է 18-րդ դարում։ Հանրության ուշադրությանն այն կներկայացվի հուլիսին, գրում է buro247.ru-ն:
Այն մասին, որ հնագիտական պեղումները թույլ են տվել պարզել` ինչպիսին է եղել դրամատուրգի տունը, հայտնել է The Guardian թերթը: Առանձնատունը Շեքսպիրը գնել է՝ կարողություն կուտակելով լոնդոնյան բեմում:
1759-ին այն քանդվել է տաքարյուն Ռեֆ Ֆրենսիս Գաստելի կողմից, ով որոշել է վիճել իշխանությունների հետ հարկերի պատճառով: Սակայն այժմ, շնորհիվ պեղումների, պարզ է դարձել՝ որտեղ է գտնվել խոհանոցը և որտեղ է եղել բուխարին:
Հետազոտություններին օգնել է նաև 18-րդ դարից պահպանված էսքիզը, որը ստեղծվել է արդեն տան քանդվելուց հետո։
Նախագծի ղեկավար Ջուլի Քրոուշոուն այն անվանում է «շեքսպիրյան տուն երեկույթների համար»` լավ մտածված տարածությունով և մեծ թվով հյուրասենյակներով։
Տան վերականգնման միջոցառումները նվիրված են Շեքսպիրի մահվան 400-ամյակին: Հանրության համար տուն-թանգարանը կբացվի հուլիսին:













