Մարտի 8-ին մետրոյում կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» լուսանկարների ցուցահանդեսը

11:59 • 05.03.16

 

Մարտի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ»  կայարանի սպասասրահում կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
 

Ինչպես տեղեակցնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ցանկացողները կարող են այցելել և ծանոթանալ ցուցադրությանը մարտի 8-ին առավոտյան ժամը 11:00-ից սկսած: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:
 

Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ:

 


 

Մարտի 8-ին մետրոյում կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» լուսանկարների ցուցահանդեսը