Ստեղծագործությունն է համոզել Սերգեյ Լազարևին մասնկացել Եվրատեսիլին
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը ներկայացրել է You are the only one ստեղծագործության տեսահոլովակը, որով նա Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2016» երաժշտական մրցույթում: Տեսահոլովակը մարտի 5-ին հրապարակվել է երգչի YouTube-յան ալիքում:
Այս տարվա հոլովակում, ինչպես և անցյալ տարի ակտիվորեն վառ տեսողական էֆեկտներ են կիրառվել:
Սերգեյ Լազարևը, մեկնաբանելով ստեղծագործությունը, նշել է, որ հենց դա իրեն համոզել է մասնակցել եվրոպական երգի մրցույթին:
Նշենք, որ հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգի տեսահոլովակը ներկայացրել էր մրատի 2-ին:










