Ռուս տղամարդը փայտի տաշեղներից արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)

14:48 • 07.03.16

«Ինձ չի հետաքրքրում այն, թե ուրիշներն ինչ են անում: Ես սիրում եմ ոչնչից նոր բան ստեղծել. այ դա ինձ իսկապես ոգևորում է»,-ասում է Սերգեյ Բոբկովը, ով փայտի անպետք տաշեղներից արվեստի ինքնատիպ գործեր է ստեղծում։

 

Ինչպես նշում է artpeoplegallery.com կայքը, ռուս տղամարդն իր աշխատանքներում օգտագործում է բացառապես մայրի ծառ, որը նախապես մշակվում է:

 

Բոբկովն իր մասնագիտական հմտությունների ու վառ երևակայության շնորհիվ ստեղծում է  կենդանիների ու թռչունների զարմանալի քանդակներ, որոնք այնքան գերիրական տեսք ունեն, որ շատ հաճախ խրտվիլակներ են հիշեցնում։

 

Տղամարդը պատմել է, որ այս գործով զբաղվում է տարիներ շարունակ, ու այս ընթացքում հասցրել է պատրաստել 11 նմուշ: Գործերի նման սակավությունը պայմանավորված է այն փաստով, որ  նմուշներից յուրաքանչյուրը պատրաստելու համար պահանջվում է միջինը 6 ամիս` օրական 10-12 ժամվա աշխատանք:

 

Բոբկովը պատմել է, որ իր ստեղծած քանդակներից մեկի համար իրեն առաջարկվել է 17.000 դոլար, սակայն ինքը կտրուկ հրաժարվել է այն վաճառել:


Shangrala's Wood Chip Art

Shangrala's Wood Chip ArtShangrala's Wood Chip Art

Shangrala's Wood Chip Art

Shangrala's Wood Chip Art

Shangrala's Wood Chip Art

Shangrala's Wood Chip Art

Shangrala's Wood Chip Art