Թոմ Հիդլսթոնը ակնարկել է, որ ցանկանում է մարմնավորել Ջեյմս Բոնդին

23:47 • 07.03.16

Բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը ակնարկել է, որ ցանկանում է փոխարինել Դենիել Քրեյգին Ջեյմս Բոնդի դերում:

Ինչպես գրում է The Guardian-ը` «Բոսորագույն գագաթը» ֆիլմի հերոսը խոստովանել է, որ 007 գործակալի մասին ֆիլմաշարի մեծ երկրպագու է, և եթե ինքն ընտրվի հերոսին մարմնավորելու համար, ապա մեծ պատասխանատվությամբ կմոտենա այդ դերին:

Նշվում է, որ մի շարք բրիտանացի բուքմեյքերներ հակված են, որ ընտրությունը կընկնի հենց Հիդլսթոնի վրա: Բոնդի դերը մարմնավորելու հավակնում են նաև Թոմ Հարդին, Դամիան Լյուիսը, Իդրիս Էլբան, Հենրի Քավիլը և Էյդան Թերները:


 

Թոմ Հիդլսթոնը ակնարկել է, որ ցանկանում է մարմնավորել Ջեյմս Բոնդին