Հարի Փոթերի մասին նոր պատմվածք կհրապարակվի

19:13 • 08.03.16

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը այսօր կհրապարակի նոր պատմվածք իր հայտնի հերոսի՝ Հարի Փոթերի աշխարհի մասին:

«Էխո Մոսկվի»-ն հայտնում է, որ պատմվածքը կհայտնվի երեկոյան Pottermore կայքում: Այս պատմվածքով սկիզբ կդրվի Ռոուլինգի «Կախարդության պատմությունը Հյուսիսային Ամերիկայում» շարքին:

Շարքի մյուս պատմվածքները կայքում կհայտնվեն մինչև ընթացիկ շաբաթվա վերջ՝ միանգամից մի քանի լեզուներով:

 

Հարի Փոթերի մասին նոր պատմվածք կհրապարակվի