Բեյոնսեն կատարել է I Will Always Love You հիթն իր դստեր դպրոցական երեկույթի ընթացքում (տեսանյութ)

13:40 • 08.03.16

Իր դստեր դպրոցական երեկույթի ընթացքում երգչուհի Բեյոնսեն կատարել է Ուիթնի Հյուսթոնի I Will Always Love You հայտնի երգը, գրում է buro247.ru-ն:

Ինչպես և մյուս ծնողները, Բեյոնսեն նույնպես մասնակցել է իր դստեր` Բլյու Այվի Քարտերի դպրոցական երեկոյին: Սակայն դպրոցում Բեյոնսեի հայտնվելը սովորական ծնողական այց անվանելը դժվար է: Երգչուհին մի ամբողջ ելույթ է կազմակերպել, որը նվիրված է եղել ուսումնական հաստատության համար միջոցներ հավաքելուն:

Բացի իր հայտնի ստեղծագործություններից, Բեյոնսեն կատարել է նաև Հյուսթոնի հիթը: YouTube-ում տեղադրված կարճ տեսանյութը 2 օրում ավելի քան 250.000 դիտում է ունեցել:

Բեյոնսեն կատարել է I Will Always Love You հիթն իր դստեր դպրոցական երեկույթի ընթացքում (տեսանյութ)