Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի հետ կապված պատմվածքների ժողովածու է թողարկել
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը թողարկել է «Մոգությունը Հյուսիսային Ամերիկայում» անվանումով պատմվածքների ժողովածու, որը կապված է Հարի Փոթերի մասին գրքերի իրադարձությունների և հերոսների հետ, գրում է segodnya.ua-ն:
Նշվում է, որ պատմվածքները կհրապարակվեն Pottermore կայքում տարբեր լեզուներով: Նրանք կտեղադրվեն յուրաքանչյուր օր մարտի 8-ից 11-ը:
«Կախարդական աշխարհը, որը դուք իմացել եք, իրականում, շատ ավելի մեծ է»,- ասվում է կայքի հաղորդագրությունում:










