ԱՄՆ-ում վաճառքի կհանվի այն աթոռը, որի վրա նստած՝ հեղինակը գրել է Հարի Փոթերի մասին գրքերը

13:54 • 08.03.16

Ամերիկյան Heritage Auctions աճուրդի տունը Նյու Յորքում վաճառքի կհանի այն աթոռը, որի վրա նստել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, երբ աշխատել է հրաշագործ Հարի Փոթերի մասին իր 2 վեպերի վրա, որոնք հետագայում հայտնի են դարձել ամբողջ աշխարհում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Աճուրդի տունը հնագույն գրքերի և փաստաթղթերի հետ կապված վաճառքներում նմուշի մեկնարկային արժեքը գնահատում է 45.000 դոլար:

 

«Այն պատկանել է գրողին 1995-2002թթ., այսինքն` մոտ 7 տարի: Ռոուլինգը ստացել է այդ աթոռը, ինչպես նաև 3 այլ աթոռներ անվճար պետության կամ բարեգործական կազմակերպությունից»,- պատմել է փորձագետը:

 

Ռոուլինգը դրանք դրել է Էդինբուրգի իր բնակարանում, որը նույնպես ստացել է պետությունից` լինելով միայնակ մայր: Այդ ժամանակ գրողը միայնակ է մեծացրել դստերը և լուրջ ֆինանսական դժվարություններ է ունեցել:

ԱՄՆ-ում վաճառքի կհանվի այն աթոռը, որի վրա նստած՝ հեղինակը գրել է Հարի Փոթերի մասին գրքերը