Արմեն Ջիգարխանյանի վիճակը մնում է միջին ծանրության
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը մնում է միջին ծանրության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատվական ծառայությունից:
Ավելի վաղ Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր պալատ:
Մարտի 5-ին Ջիգարխանյանը տեղափոխվել էր հիվանդանոց` ինֆարկտի կասկածանքով, սակայն այդ ախտորոշումը չէր հաստատվել:










