Քանյե Ուեսթն այլևս CD-ներ չի թողարկի
Ամերիկյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ այլևս ալբոմ չի թողարկի CD սկավառակների տեսքով։
Ինչպես նշում է The Guardian-ը, ռեփերի վերջին ալբոմը` The Life of Pablo-ն, թողարկվել է միայն Tidal երաժշտական ծառայությունում` չունենալով CD տարբերակներ։
Երաժիշտն այս մասին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում` անելով հետևյալ գրառումը. «Ես մտադիր եմ այլևս երբեք CD-ներ չթողարկել, միայն առցանց սթրիմինգ»:










