Հայտնի ռոքեր Սթիվ Թայլերը հանդիպում է իրենից 39 տարով փոքր կնոջ հետ
Բոլոր ժամանակների լավագույն ռոք խմբերից մեկի` ամերիկյան Aerosmith-ի մեներգիչ Սթիվ Թայլերը նոր սիրային հարաբերությունների մեջ է իրենից 39 տարով փոքր կնոջ հետ:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, լեգենդար ռոքերի սիրո նոր օբյեկտը 28-ամյա Էյմի Էն Փրեսթոնն է, ում հետ երաժիշտը ներկա է գտնվել Էլթոն Ջոնի` «Օսկարի» կապակցությամբ կազմակերպած երեկույթին:
Աղբյուրը մանրամասնում է, որ երիտասարդ ամերիկուհին 2014թ. ի վեր 67-ամյա Թայլերի մոտ աշխատում է որպես անձնական օգնական։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թայլերի նախկին ընկերուհին` Էրին Բրեդին, իրենից փոքր էր 25 տարով:












