AC/DC խումբը դադարեցրել է համերգային շրջագայությունը` մենակատարի լսողության կորստի սպառնալիքի պատճառով

11:03 • 09.03.16

Ավստրալական AC/DC ռոք խումբն իր պաշտոնական կայքում հայտնել է ԱՄՆ-ում համերգային շրջագայությունը դադարեցնելու որոշման մասին, ինչը պայմանավորված է մենակատար Բրայան Ջոնսոնի լսողության ամբողջական կորստի սպառնալիքով, գրում է Газета-ն։

 

«Բժիշկները խորհուրդ են տվել Բրայան Ջոնսոնին անհապաղ դադարեցնել ելույթները լսողության ամբողջական կորստի սպառնալիքի պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Խմբի անդամները խոստացել են իրենց երկրպագուներին, որ համերգները, որոնք ստիպված են եղել հետաձգել, կկայանան ավելի ուշ, հավանաբար՝ 2016թ. ընթացքում:
 

AC/DC խումբը դադարեցրել է համերգային շրջագայությունը` մենակատարի լսողության կորստի սպառնալիքի պատճառով