Մահացել է The Beatles-ի պրոդյուսեր Ջորջ Մարտինը
Բրիտանիայում 90 տարեկանում մահացել է The Beatles լեգենդար խմբի երաժիշտ և պրոդյուսեր Ջորջ Մարտինը, հաղորդում է The Daily Mail-ը:
Այդ մասին հայտնել է The Beatles-ի թմբկահար Ռինգո Սթարը:
Մարտինը, ով նույնպես երաժիշտ էր, աշխատել է խմբի այնպիսի երգերի վրա, ինչպիսիք են Yesterday-ը և A Day in the Life-ը:
Բացի այդ, նա սկսել է համագործակցել խմբի հետ, երբ այն դեռ հայտնի չէր և ոչ մեկ չէր ցանկանում նրա հետ պայմանագիր կնքել:
Մարտինի մահվան մանրամասները դեռ հայտնի չեն:
«Մենք կկարոտենք: Շնորհակալություն քո ողջ սիրո և բարության համար»,- գրել է Ռինգո Սթարը Twitter-ի իր էջում:










