Ռեփեր Fetty Wap-ին կոչ են արել երգել Նենսի Ռեյգանի հուղարկավորության ժամանակ
Ամերիկացի ռեփեր Fetty Wap-ին կոչ են արել երգել ԱՄՆ նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանի հուղարկավորության ժամանակ, գրում է gazeta.ru-ն։
Համապատասխան խնդրագիրը հրապարակվել է change.org կայքում։ Խնդրագիրը հավաքել է անհրաժեշտ 7,5 հազար ստորագրությունից ավելի քան 6,4 հազար ստորագրություն: Այն հասցեագրված է Սպիտակ տանը:
Խնդրագրի համաձայն՝ Fetty Wap-ը հուղարկավորության ժամանակ պետք է երգի Trap Queen երգը, քանի որ Ռեյգանն ամուսնացել է «փողի համար» և ԱՄՆ-ին ծանոթացրել խոհանոցային վառարանի հետ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի այրին մահացել է 94 տարեկանում: Ռեյգանն ԱՄՆ առաջին տիկինն է եղել 1981- 1989 թվականներին։










