Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա մինչև շաբաթվա վերջ

13:51 • 09.03.16
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հավանաբար մինչև շաբաթվա վերջ դուրս չի գրվի հիվանդանոցից: Այդ մասին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտից, հաղորդում է Интерфакс-ը։

 

«Դեռ նրան դուրս գրելը շուտ է»,- չորեքշաբթի օրը գործակալությանն ասել են ինստիտուտում:

 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ շաբաթ օրը՝ սրտի կաթվածի կասկածանքով: Նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում: Ջիգարխանյանի վիճակը գնահատվում էր որպես ծանր:

 

Այնուհետև Ջիգարխանյանին տեղափոխել են սովորական սենյակ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: «Սրտի կաթված» ախտորոշումը չի հաստատվել։

 

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա մինչև շաբաթվա վերջ