«Դաունթոն աբբայությունը» սերիալի հիման վրա լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի
«Դաունթոն աբբայությունը» սերիալն ավարտվել է, սակայն երկրպագուները տխրելու առիթ չունեն, քանի որ առջևում նրանց սպասում է լիամետրաժ ֆիլմ, գրում է buro247.ru-ն:
Օրերս բրիտանական BBC ալիքով ցուցադրվել է սերիալի վերջին մասը: Variety պարբերականի տվյալներով` սերիալի հեղինակներն աշխատում են լիամետրաժ ֆիլմի և նրա սփին-օֆի վրա, որը կպատմի միսիս Հյուզի և Կարսոնի կյանքի մասին:
Բացի այդ, ներկայիս դերասանական կազմն արդեն իր հետաքրքրությունն է հայտնել լիամետրաժ նախագծին մասնակցելու առնչությամբ։ Այն պատրաստ են ուսումնասիրել միաժամանակ մի քանի կինոստուդիաներ:
Սակայն վերջիններս խիստ պահանջ ունեն` նկարահանումներին պետք է մասնակցեն միայն այն դերասանները, ովքեր նկարահանվել են սերիալում:










