Վաչովսկի եղբայրներն այժմ դարձել են քույրեր. այժմ էլ Էնդի Վաչովսկին է հայտարարել սեռը փոխելու մասին (լուսանկարներ)
Ամերիկացի կինոռեժիսոր Էնդի Վաչովսկին հայտարարել է սեռը փոխելու մասին: Լիլի անունը վերցրած ռեժիսորը հրապարակել է գրառում հետևյալ վերնագրով՝ «Սեռափոխության հետ կապված ցնցող լուր՝ Վաչովսկի եղբայրներն այժմ քույրեր են դարձել», գրում է meduza.io-ն։
Ռեժիսորները մեծ ճանաչում են ձեռք բերել «Մատրիցա» ֆիլմի հաջողությունից հետո։
Ավագ Լոուրենսից հետո, ով 2012 թվականին դարձել է Լանա, իր սեռը փոխել է նաև կրտսեր Էնդին:
Լիլի Վաչովսկին բացատրել է, որ սեռի փոփոխության մասին հրապարակային հայտարարություն անել նա որոշել է այն բանից հետո, երբ The Daily Mail բրիտանական թերթի լրագրողը համառորեն փորձել է համոզել նրան հարցազրույց տալ այդ թեմայով։
Ռեժիսորի խոսքով՝ նա դեռ պատրաստ չէր պատմել սեռափոխության մասին, բայց մամուլի ուշադրությունը նրան այլ ելք չի թողել:
«Ես գիտեի, որ պետք է հրապարակային խոստովանություն անեմ։ Երբ ապրում եք որպես տրանսգենդեր, դա բավականին դժվար է թաքցնելը։ Ինձ ընդամենը որոշ ժամանակ էր հարկավոր, բայց, ինչպես պարզվեց, ինձ ընտրության հնարավորություն չթողեցին»,- գրել է Լիլի Վաչովսկին:












