Ջոան Ռոուլինգին մեղադրել են հնդկացիներին վիրավորելու համար
Բրիտանուհի գրող Ջոան Ռոուլինգին, ով Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակն է, մեղադրել են հնդկացիների Չերոկի ցեղի մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, քննադատության է ենթարկվել «Մոգությունը Հյուսիսային Ամերիկայում» պատմաշարի նոր հատվածը, որը հրապարակվել է համացանցում: Գրքում խոսվում է մայրցամաքում մոգության պատմության մասին 14-17-րդ դարերում:
Չերոկի ցեղի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել` հնդկացիների հոգևոր հավատալիքները մոգության հետ խառնելու պատճառով:










