Բրիտանացին միկրոքանդակներ է պատրաստում ասեղի անցքի մեջ (լուսանկարներ)

15:03 • 10.03.16

Բրիտանացի Վիլարդ Վիգանը բացառիկ տաղանդի ու կատարյալ տեսողության շնորհիվ ստեղծում է անհավանական աշխատանքներ, որոնք գտնվում են ասեղի փոքրիկ անցքի մեջ:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Վիգանի միկրոսկոպիկ գործերից ամեն մեկը յուրահատուկ է ու, անկախ գերփոքր չափերից, արված է ամենայն մանրամասնությամբ: Հեղինակն իր գործում չի անտեսում նույնիսկ ամենաչնչին դետալը, ինչն առավել գնահատելի է դարձնում արվեստի ինքնատիպ գործերը:

 

«Երևի թե ես աշխարհում ամենաամուր, չդողացող ձեռքերն ունեմ»,- կատակել է բրիտանացին` հավելելով, որ յուրաքանչյուր կտրուկ կամ անզգույշ շարժում կարող է փչացնել ստեղծագործական գործընթացը:

 

Նա նաև ասել է, որ իր գործում ամենակարևոր հատկանիշներից են համբերատարությունն ու հանգստությունը:

Noddy Holder needle sculpture by Willard Wigan

 

Hands needle sculpture by Willard Wigan

Evolution needle sculpture by Willard Wigan

Trees needle sculpture by Willard Wigan

 

Hummingbird needle sculpture by Willard Wigan

Frozen needle sculpture by Willard Wigan

Usain Bolt needle sculpture by Willard Wigan

Alice in Wonderland

Christ the Redeemer needle sculpture by Willard Wigan

Prince Albert needle sculpture by Willard Wigan

Last Supper needle sculpture by Willard Wigan

Willard Wigan sculptor in miniature