Օրհան Փամուկն ու ևս 12 հեղինակ ընդգրկվել են Բուքերյան մրցանակի թեկնածուների ամբողջական ցուցակում

17:19 • 10.03.16

Թուրք հայտնի գրող Օրհան Փամուկը և ևս 12 հեղինակ ընդգրկվել են միջազգային Բուքերյան մրցանակի թեկնածուների ամբողջական ցուցակում։ Այդ մասին ասված է մրցանակի կայքում տեղադրված հաղորդագրությունում, գրում է gazeta.ru-ն։

 

Մրցանակի թեկնածուների ցանկում ներառվել են Անգոլայի, Իտալիայի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Ինդոնեզիայի, Չինաստանի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ավստրիայի, Բրազիլիայի, Ճապոնիայի, Ֆինլանդիայի ներկայացուցիչներ:

 

Մասնավորապես՝ մրցանակին հավակնում են Ժոզե Էդուարդու Ագուալուզան, Ելենա Ֆերանտեն, Էվա Կուրնիավանը, Ակի Օլիկաինենը:

 

Ժյուրին ուսումնասիրել է 155 գիրք և ցանկում ներառել դրանցից 13-ը: Արդեն վերջնական ցանկը հայտարարվելու է ապրիլի 14-ին: Դրանում  կընդգրկվի 6 անուն:

 

Հաղթողը հայտնի կդառնա մայիսի 16-ին: Նշվում է, որ 50 հազար ֆունտ սթերլինգ արժողությամբ մրցանակը կբաժանվի ստեղծագործության հեղինակի և գրքի թարգմանչի միջև։

Օրհան Փամուկն ու ևս 12 հեղինակ ընդգրկվել են Բուքերյան մրցանակի թեկնածուների ամբողջական ցուցակում