Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության

10:51 • 11.03.16

Մոսկվայում մարտի 5-ին հոսպիտալացված դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատու ծառայությունից։

 

«Ջերմությունը՝ երեկոյան 36,4 աստիճան, առավոտյան՝ 36,3: Վիճակը՝ միջին ծանրության»,- հայտնել են ինստիտուտից։

 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ջիգարխանյանը հավանաբար մինչև շաբաթվա վերջ դուրս չի գրվի հիվանդանոցից։

Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության