«Եվրատեսիլը» հաստատել է Ուկրաինայի մրցութային երգը, որին դեմ էր Ռուսաստանը
«Եվրատեսիլի» կազմկոմիտեն հայտարարել է, որ 2016-ի համար Ուկրաինայի հայտ-երգը ընդունված է, հայտնում է France24-ը:
Այսկերպ Ուկրաինան «Եվրատեսիլին» կներկայանա Սուսանա Ջամալադինովայի՝ Ջամալայի «1944» երգով, որի դեմ խիստ առարկություն էր ներկայացրել Ռուսաստանը՝ դա «քաղաքական մեսիջ» որակելով: Մրցույթի կազմկոմիտեն, սակայն, երգում քաղաքական ենթատեքստ չի նշմարել, ուստի՝ մրցույթի կանոնների խախտում չի արձանագրվել:
Երգը պատմում է Երկրորդ համաշխարհայինի տարիներին Ստալինի կողմից Ղրիմի թաթարների տեղահանության մասին:
Այս տարի «Եվրատեսիլը» կկայանա մայիսին Ստոկհոլմում:










